Տակեշի Կիտանոն «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է  ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, նկարիչ, հեռուստահաղորդավար, բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

1 (1).jpg (255 KB)

Ինչպես տեղեկանում ենք կինոփառատոնի տարածած հաղորդագրությունից, փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից, ինչպես նաև Ոսկե ծիրանի պատվավոր հյուր՝ բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ միասին կներկայացնեն Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը՝ Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ՝ որպես Կիտանոյի առաջին մեծ դերը կինոյում և որպես հարգանքի տուրք կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյին։

Տակեշի Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։