ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել։

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-108-Ո-342 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե ՍԵՓԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-108-Ո-343 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: