«Հայկական ժամանակ». Ստեղծվելու է նոր Ներքին գործերի նախարարություն

«Հայկական ժամանակ». Ստեղծվելու է նոր Ներքին գործերի նախարարություն
«Հայկական ժամանակ». Ստեղծվելու է նոր Ներքին գործերի նախարարություն

«Ըստ իշխանական շրջանակներում քննարկվող լուրերի, առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, և ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային և պահպանության:

Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաև մի քանի մանր-մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը»,-գրում է «Հայկական ժամանակը»:

© Medialab.am