«Աստված չանի հայտնվեք այնպիսի ընտրության առաջ, ինչ ես». Սվետլանա Տիխանովսկայան ուղիղ եթերում է

Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ուղիղ եթերում է։ «Աստված չանի հայտնվեք այնպիսի ընտրության առաջ, ինչ ես»,-հայտարարել է նա։

Նա նշել է, որ մարդկային որեւէ կորուստ արժանի չէ նրան ինչ տեղի է ունենում այսօր Բելոռուսում։

Հիշեցնենք, որ երկրում նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց եւ պայքարում են արդարության համար՝ ընդդեմ երկու տասնամյակից ավել պաշտոնավարած Լուկաշենկոյին։

Ուժայինների հետ բախումների հետեւանքով կան զոհեր եւ բազում վիրավորներ։

Այսօր ավելի վաղ հայտարարվել է, որ Սվետլանա Տիխանովսկայան գտնվում է Լիտվայում։

Տիխանովսկայայի ուղերձի ակնարկը մտահոգիչ է։

«Ամենակարևորը մեր կյանքում երեխաներն են»,-ասում է նա։