«Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 88 մլն 681 հազ. 654,9 դրամ

COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,088,681,654,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4225։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։