2-րդ զորամիավորման հրետանավորներ մասնագիտական պարապմունք են անցկացրել

2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 15-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հաջողությամբ խոցվել բոլոր թիրախները: