Դեսպան Թրեյսին Փաշինյանին և հայ ժողովրդին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Հունիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և հայ ժողովրդին շնորհավորեց խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք հիմնականում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովմամբ։

Դեսպանն անդրադարձավ նախագահ Բայդենի ուղերձի այն մասին, որ մեր երկկողմ գործընկերությունը հիմնվում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։