Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան, Նիդերլանդներ և Լիտվա

Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: 

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում Ա. Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: