Ոստիկանները ծառայություն են իրականացնում Ծոմակի ակումբի մոտ

Ոստիկանները ծառայություն են իրականացնում Ծոմակի ակումբի մոտ
Ոստիկանները ծառայություն են իրականացնում Ծոմակի ակումբի մոտ

Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարի մոտ երեկվանից պարեկա-պահակային ծառայություն է իրականացվում, այս մասին Tert.am-ին ասել է ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան՝ Ծոմակը, ինչը հաստատել են նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ մամուլում լուրեր կային, որ մայիսի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, կոտրել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում:

Ծոմակը, ով այդ ժամանակ ակումբում չի եղել, ասել է, որ այս անգամ նրանց մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են եղել, քան երիտասարդներ:

Tert.am-ի հետ զրույցում Ծոմակն ասել է, թե երեկվա հարձակումը պայմանավորված է նրանով, որ ակումբի մի քանի հաճախորդներ մասնակցել են երեկ տեղի ունեցած «Բազմազանության երթին», որը հասարակական ընկալումներում ասոցացվեց «գեյ շքերթի» հետ:

«Այսինքն՝ բոլորս տարբեր ենք, բայց հավասար ենք՝ էդ գաղափարով: Բայց սա ոչ իրանք մտածում են, որ դա «գեյ» պարադ է, բայց ոչ մի «գեյ» պարադ էլ չի, դուք շատ լավ գիտեք՝ բազմազանությունը ինչ ա»,- ասել է Ծոմակը:

Նա վստահեցրել է, որ եթե երեկ չլիներ ոստիկանությունը, «Բազմազանության շքերթի» մասնակիցներին զանգվածաբար ծեծելու էին: Ծոմակը այս սցենարը ձևակերպեց՝ «միանշանակ պատերազմ էր սկսվելու և ահագին մարդկանց ծեծելու էին»:

Երեկվանից Ծոմակը հասցրել է կարդալ «Բազմազանության երթի» մասնակիցների հարցազրույցները, որոնցում, իբր, ասվում է, որ «մենք պատրաստ ենք վառենք ու ոչնչացնենք»:

Վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները, Ծոմակը եկել է այն եզրակացության, թե այս երիտասարդները ֆինանսավորվում են ինչ-որ ուղղորդող ուժի կողմից, գրում է Tert.am-ը:

© Medialab.am