«Եթե ինքը ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ, ես ինձ կգնդակահարեի». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին. տեսանյութ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչների հետ:

ՀՀԿ-ական գործիչը նշել է, որ իր համար պատերազմն ամենաատելի բանն է ու հավելել.

«Երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն: Բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Եթե ինքը ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ:

Ես, երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատրը ու նման վիճակ լիներ, ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը: 5000 հոգու մահ խղճիդ, ջախջախված զորք, ադրբեջանցին ծաղրում է քեզ…»: