Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու դեմ բերված դատախազության բողոքը

Փաստաբան Միհրան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։

Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից»։