Յանուկովիչը հեռանում է Կիևից. Azatutyun.am

Յանուկովիչը հեռանում է Կիևից. Azatutyun.am
Յանուկովիչը հեռանում է Կիևից. Azatutyun.am

www.azatutyun.am  Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հեռացել է Կիևից` արևելյան Խարկով քաղաքում «խորհրդակցության մասնակցելու համար»:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախագահը պլանավորում է մասնակցել «Ուկրաինական ճակատ» միության համաուկրաինական ժողովին: Այս կառույցը հանդիսանում է նախագահի «Ռեգիոններ» կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություն:

Կիևում, մինչդեռ, կրքերը թեժանում են` ցուցարարները մերժել են երեկ հայտարարված քաղաքական համաձայնության պայմանները և սպառնացել են գրոհել նախագահի նստավայրը, եթե Յանուկովիչը հրաժարական չներկայացնի մինչև ժամը 10-ը:

BBC-ն հաղորդում է, որ առավոտյան նախագահի նստավայրը «լքված» տեսք ուներ` այստեղից հեռացվել են վերջին շրջանում մշտական պահպանություն անցկացնող ոստիկանական զորքերը: Կարդալ ավելին