Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել. նոր նախագիծ է շրջանառվում. Տեսանյութ. Factor.am

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: Սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա հավելեց` քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված: ԱԺ նախագահը միաժամանակ տեղեկացրեց, որ մեկ ժամ անց ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվելու, որտեղ քննարկվելու է ԱԺ նոր արտահերթ նիստի օրակարգը։ Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ էր դրվել նախագիծ, որով նախատեսվում էր պաշտոնանկ անել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.