Բելառուսի պաշտպանության նախարարը Բաքվում է. Factor.am

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու, գրում է Factor.am-ը։

Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին: Այցի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ երկու երկրները բավական ակտիվ համագործակցում են ռազմական ոլորտում՝ չնայած այն հանգամաննքին, որ Բելառուսը, Հայաստանի հետ միասին, ՀԱՊԿ անդամ է։

Երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության հարցերն ավելի վաղ քննարկել էին նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի ղեկավարի՝ ապրիլին Բաքու կատարած այցի ընթացքում։

Նշենք նաև, որ ըստ հրապարակային աղբյուրների տվյալների՝ Ադրբեջանը Բելառուսից գնել է T-72 տանկեր, Д-30 հաուբիցներ, 2С7 Պիոն հրետանային հենարաններ, БТР-70 զրահամեքենաներ, Սու-25 գրոհայիններ, Պոլոնեզ հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ։