Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար 43 անձ բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

A protest march under the slogan of ‘Dignity March’ demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation has started near Aram Khachaturian’s statue of Yerevan, Armenia

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակից 43 անձ բերման է ենթարկվել:

Նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը։