Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը զրոյական է. Տնտեսագետ

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը զրոյական է. Տնտեսագետ
Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը զրոյական է. Տնտեսագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ նոր կառավարությունն ինչ ծրագիր էլ ներկայացնի, հնարավոր չէ երկրում էական զարգացում ապահովել, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն իրեն մեկուսացրել է:
“Կարելի է փաստել հետևյալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների առումով ստեղծվել է փակուղային իրավիճակ: Ոչ միան զարգացման համապատասխան ռեսուրսներն են սպառվել, այլև հենց հեռանկարի առումով: Սեպտեմբերի 3-ով Հայաստանն ըստ էության իրեն զրկել է այլընտրանքից”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Եղիազարյանը:
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական բարեփոխումների և զարգացման հիմքում ընկած են այլընտրանքային հնարավորությունները, թե տվյալ երկիրն արդյոք ունի զարգացման այլընտրանք: Զարգացման այլընտրանքը, նրա խոսքով, այն է, թե արդյոք կա՞ն այս պահին ստեղծված՝ իրավիճակը դրական ուղղությամբ փոխելու հնարավորություններ: Հայաստանի հնարավորություններն ու այլընտրանքն, ըստ Եղիազարյանի, սեպտեմբերի 3-ից հետո կարելի է զրոյական համարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/97805