ՆԳ նախարարը պարգևատրել է Սթիվեն Շնայդերին

Հունվարի 17-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Նախարարը բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար։