Արդեն մի քանի օր է՝ հայ ժողովուրդը Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին․ Աննա Հակոբյանը՝ լոսանջելեսահայության ակցիայի մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Լոս Անջելեսի հայության բազմամարդ ակցիայի լուսանկարները գրել է․

Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի եւ օգնության ակնկալիքի։

1915 թավականին մենք չենք ոչնչացել եւ այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։

Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր եւ Արդարություն է «պարտադրում» աշխարհին։

Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս…

Posted by Anna Hakobyan on Sunday, October 11, 2020