ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ: