Երկու տարուց ավելի է՝ իշխանազրկվածների մի մասը մեզնից թալանածով կերակրում ու սնում է իր մեծուփոքր թուլեքին, որոնք սպառնում են, մահ են քարոզում, ահաբեկում են նրանց, որ արդարություն են պահանջում. Լևոն Բարսեղյան

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սպանիր միջիդ մարդասպանին, կամ գոմից դուրս մի արի: Մահ եւ սպանություն քարոզողները խրախճանքի ու խանդավառությամբ մեջ են։ Չեն հասկանում, թե դա ինչ հետեւանքների է բերում։

Ամենայն հավանականությամբ, իրենց տիկնիկավարները լավ էլ գիտեն, յուղել ու լարել են իրենց տիկնիկներին այն հույսով, թե հանրային զգոնությունն են բթացնում, այդով սպանության եւ արյան սովորականացման եւ արդարացման հոգեբանական միջավայր են ստեղծում։

Բայց էդ բիզը իմուքո չի ճանաչելու, մի կաթիլ մեղրի պատմությունը խաղուպար է թվալու, եթե չզսպեցին իրենց անասնական բնազդն ու իրենց շներին չկապեցին պատշաճ։ Միլիոն մարդ միլիոն քննադատություն է արել իշխանության մարդկանց հասցեին տասնամյակներ շարունակ, բայց հատուկենտներն են, որ մահվան քարոզով բացահայտել են, որ չնայած կոստյումներին ու փողկապներին, չնայած դիպլոմներին ու ակնոցներին, մնացել են վաղ միջնադարում, որ միջները մարդասպանն է հրճվում։ Գազանի տեղը գազանանոցն է։

Հիմա նրանք, որ անտեսում են ամեն վայրկյան հնչող մահվան քարոզը, սպանության կոչը՝ քաղաքականություն մտած բոզերի ու հոգով մարդասպանների բերանով, պիտի իմանան, որ իրենք պակաս պատասխանատու չեն, որ իրենց դուռն էլ է չոքելու մորթել-մորթվելու էն ուղտը, որ այսօր սնում ու բտում են էս հրեշները։

Իշխանությունները, ոստիկանները, դատախազները ի թիվս մի շարք սխալների ու ձախողումների, մահվան այս ֆաշիստական քարոզի հրավառության պատասխանատուն են։ Իրենց անգործությունը միայն իրենց չէ, որ վնասելու է, այլ քաղաքացիներին, պետությանն ու երկրին՝ ինչ էլ որ մնացել է։

Երկու տարուց ավելի է, ինչ իշխանազրկվածների մի մասը, որ դատվելու եւ ունեզրկվելու ահը սրտում մեզնից թալանածով կերակրում ու սնում է իր մեծուփոքր թուլեքին, որոնք վայրահաչում են, հարձակվում են, սպառնում են, մահ են քարոզում, հրահրում են, ահաբեկում են, սադրում են նրանց, որ արդարություն ու հատուցում են պահանջում։

Իշխանությանը շարունակ թվում էր, թե կհաչեն կպրծնեն, կքրֆեն կլռեն, մինչեւ հասանք էս օրվան։ 1000 անգամ ասել եմ, 1000 անգամ ուրիշներն են ասել, բայց չեն հասկացել, որ այդ ֆաշիստական արշավը էմոցիոնալ պոռթկում չէ, այլ ռեւանշի՝ վրեժի լայնամասշտաբ պատերազմի բաղադրիչ, նոր իշխանությունից ոչ ոք չհասկացավ, թե ինչ է նշանակում տասնամյակներով անպատիժ լինել, ամեն ինչին տիրել, ճակատագրեր կողոպտել ու հանկարծ դառնալ մեղադրյալ՝ ցմահ նստելու հեռանկարով, չհասկացան, թե ինչի են ընդունակ ոսկու վագոնների վրա նստած հանցագործները, հազար էլ ասացինք։

Ու էսօր դրանց վարձկանները, քաղաքական խույվորյալ գործիչների կոստյումների մեջ լող տալով, ոչ ավել ոչ պակաս մահ են խոստանում, սպանության են կոչում ու հրահրում։ Մնացած ամեն ինչ փորձել են, չի ստացվել վերստանալ նախկին դիրքերը, մնացել է իրենց պապական սիրելի եղանակը՝ մահը։ Էս արատավոր շղթան կտրել է պետք։

Սպանությունը, նույնն է թե սպանության քարոզը մեր հանրային կյանքից պիտի իսպառ բացառվի, դատապարտվի, ստորացվի եւ վերացվի։ Աննկարագրելի թանկ ենք վճարել այդ այլանդակության համար։ Եւս մեկ այդպիսի «լուծում» ու համարեք, որ երկիրը չկա։ Եւ իրավ, եթե մի հանրությունը, որ բանականությունը թողած մորթով է փորձելու զարգանալ, արժանի չէ զարգանալու։

Բոլոր նրանք, որ մահվան քարոզ են անում, պիտի արժանանան էդ չարիքն հասկացողների դատապարտմանը, հրապարակային պարսավանքին ու վնաստացմանը, ոչ մի հանդուրժում ու հաշտություն չպիտի լինի դրանց նկատմամբ մինչեւ ուժ կգտնեն՝ կսպանեն իրենց միջի մարդասպանին կամ սիկտիր կլինեն հանրային կյանքից, մեղայասսու»։