Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Ենգիբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ թեստի արդյունքը դրական է:

«Սիրելի ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար, ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ենգիբարյանը: