Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է, հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ըստ նրա, հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հիմնավոին հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար», -հայտարարել էր Շուշան Ստեփանյանը։