Փոխվարչապետը ներկայացրել է Վանաձորում ստեղծված վիճակը

Փոխվարչապետը ներկայացրել է Վանաձորում ստեղծված վիճակը
Փոխվարչապետը ներկայացրել է Վանաձորում ստեղծված վիճակը

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարեց ներկայացնել Վանաձորում տիրող իրավիճակը: 

Փոխվարչապետն ասաց, որ մի քանի օր առաջ քաղաքում գազի հիմնական մագիստրալի խոշոր վթար էր եղել, սպասարկող ընկերությունն անվտանգության նորմերից ելնելով՝ դադարեցրել էր քաղաքի գազմատակարարումը: Դրա հետևանքով քաղաքում ջեռուցման խնդիրներ են առաջացել:

«Երեկ երեկոյան 11-ն անց կեսի կողմերը վթարը վերացվել է: Գիշերվանից գազը սկսել է բաշխվել ամբողջ քաղաքում, հուսով ենք, որ այսօրվա ընթացքում բոլոր սպառողները կկարողանան գազ ստանալ»,- ասաց Արմեն Գևորգյանը: Կարդալ ավելին