«Հանրային տարածքները մաս –մաս օտարվում են» (Տեսանյութ)

«Հանրային տարածքները մաս –մաս օտարվում են» (Տեսանյութ)
«Հանրային տարածքները մաս –մաս օտարվում են» (Տեսանյութ)
Հեղինակ MediaLab

Բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆայանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանն ու կառավարման մյուս մարմինները ոչ թե քաղաքացու, այլ օլիգարխների շահերն են պաշտպանում: «Հանրային շահի պաշտպանություն ես չեմ տեսնում, ու հանրային շահ պաշտպանելու համար գոնե պետք է հարցնել հանրությանը՝ ինչ եք դուք ուզում, ինչը չի արվում»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ակտիվիստը:

Ըստ նրա, Հայաստանում մի քանի հոգով ու անհայտ հանգամանքներում հանրային տարածքները մասնավորին հանձնելու նախադեպ է ստեղծվել ու նման գործելաոճը շարունակվում է. «Եվ անօրինական որոշումներ են կայացնում, մինչդեռ այս համայնքները պատկանւմ են բնակիչներին եւ քաղաքացիները իրենք պետք է որոշեն՝ ինչ ձեւի միջավայր են ուզում կառուցել: Այս իմաստով քաղաքապետարանը շատ վատ է աշխատում»:Կարդալ ավելին