Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում՝ Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության գրասենյակը:

«Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է  Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար»,- ասված է հաղորդագրությունում: