մսկի հիվանդանոցի բժիշկները դեմ չեն, որպեսզի վերակենդանացման բաժանմունքում գտնվող բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեղափոխվի այլ գերմանական կլինիկա, քանի որ նրա վիճակը կայունացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:
«Մենք դեմ չենք նրա տեղափոխությանը այլ բժշկական կենտրոն: Այդ գործընթացը տեղի կունենա այսօր, սակայն որոշ բժշկական և իրավական գործողություններից հետո»,- ասել է Կալինիչենկոն:
Նա նաև նշել է, որ բժիշկները Նավալնիի կյանքին վտանգ սպառնացող որևէ բան այս պահին չեն տեսնում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տվյալներով՝ նրա ուղեղը գտնվում է կայուն վիճակում:
«Ավիատեղափոխությունը հնարավոր է նրա հարազատների և գերմանացի բժիշկների պատասխանատվության ներքո»,- նշել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին: