ԱԻՆ-ը դիմել է Լոռու մարզի քաղաքացիներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Լոռու մարզի քաղաքացիներին.

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մեծ Պարնի համայնքում, իսկ փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մեծավան համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ, որի ընթացքում փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները: