Հայաստանում տրամադրված վարկերն աճել են 11 տոկոսով

Հայաստանում այս տարվա փետրվարին, 2020-ի փետրվարի համեմատ, արձանագրվել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի աճ՝ 9.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

«Առանց փոխարժեքի փոփոխությունը հաշվի առնելու՝ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ, մենք ունենք վարկերի ընդամենը 11 տոկոս աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է մոտ 375 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց վարկերն աճել են 11.3 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 9.4 տոկոսով»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հայտնեց, որ բանկային համակարգի գործընկերների հետ հանդիպումներում հաղորդված մեսիջներից մեկն այն է եղել, որ կառավարության կողմից իրականացված ծրագրերն անցյալ տարվա ընթացքում էական են եղել վարկային պորտֆելի այդ աճի համար: «Մոտ 160 մլրդ դրամը պայմանավորված է եղել կառավարության կողմից իրականացված ծրագրային փաթեթով»,-նշեց ԿԲ նախագահը: