Հրդեհ Ակներ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 21-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղի 15-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թևոս Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։