8 մլն եվրո բյուջեով ծրագիր՝ Սյունիքի մարզում

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի հուլիսի 24-25-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի առաջին կանգառը Սյունիքի մարզպետարանն էր, որտեղ Վահե Ջիլավյանը հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։

Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին վերաբերող հարցեր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.000.000 եվրո։

Ծրագրով նախատեսված աշխատանքների գրեթե կեսն արդեն իրականացված է։
Սոցիալական աջակցության նպատակով մարզում հայտարարվում են դրամաշնորհային մրցույթներ, որոնց շնորհիվ տեղի բնակչությունը հնարավորություն է ստանում մեկնարկել տարաբնույթ՝ հիմնականում սոցիալական ծրագրեր։ Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ հարակից բնակավայրերի տնային տնտեսությունների զարգացման միջոցով։

Վահե Ջիլավյանը և Հունան Պողոսյանը քննարկել են բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունքները։

Վահե Ջիլավյանը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների և աղբատար մեքենաների, տեղադրված հեծանվային երթևեկության նշանների և տեղեկատվական վահանակների և հեծանվային կայանատեղերի, Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքների արտադրության նպատակով ջերմոցային և բաց դաշտային տնտեսությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ծառատնկման աշխատանքների, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմանը, «Շիկահող» պետական արգելոցի հարակից՝ Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում ջրատաքացուցիչների տեղադրմանը, Մեղրի և Ագարակ քաղաքներում մարզահրապարակների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի կարողությունները հզորացնելու նպատակով՝ Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերված տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերին։

Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը այցելել է Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ Վահե Ջիլավյանը հանդիպել է Շիկահող գյուղի բնակիչների հետ, որոնց ծրագրի շրջանակներում տրամադրվել է զգալի օգնություն։Տեղի տնային տնտեսություններում տեղադրվել ենարևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են տների տանիքնիքները։

Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացվել է գարնանային ծառատնկում, տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։
Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։

Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։

Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում, ծանոթացել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։

Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։

Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական

Վահե Ջիլավյանը ծանոթացել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։ Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։