Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար ընթացակարգը պարզեցվել է․ Նախարարություն

Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։ Այդ մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա) ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։

Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում քաղաքացուն անմիջապես կտրամադրվի անհրաժեշտ միջոցը ձեռք բերելու հավաստագիր։

https://www.facebook.com/mlsa.am/posts/3399696330143043