«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով տուժած եւս մեկ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- նշվում է նախարարության տարածած հայտարարությունում։