ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Էլեկտրաէներգիան դառնում է շուկայական ապրանք։ Այսուհետ դուք կարող եք այն գնել մրցակցային շուկայից ձեզ հարմար պայմաններով»,-ասված է նախարարության տարածած հայտարարությունում։