Մահացել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եղբայրը

64 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եղբայրը՝ ոստիկանության պահեստազորի գնդապետ Արթուր Դումանյանը։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

«Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Շահումյանի «Զոլեր» սգո սրահից։ Իմ զորակցությունն եմ հայտնում Արթուր Դումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մելիքբեկյանը։