Կասեցվել է հանգստի գոտու գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։

Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից։

Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը:

Նաև նշանակվել է վարչական տուգանք։