«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի հաճախորդներին

Վարկս Էյ Էմ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։ Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝

Իդրամ http://vrk.am/dx2h4

Իզի փեյ http://vrk.am/pguy4

Թել-սել http://vrk.am/azrzw

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։ Խնդրում ենք նաև Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն, Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց, Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով։