Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ

✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։

✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։

✅ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։

✅ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։

Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1171083019744628?xts%5B0%5D=68.ARDaWpwkrxqkRqXXaOFOhp8WqVGiuklPvuzeorjWD-goiT5QcElIbBLkm3bLyIfuxhJrKNsR6pY9o35IGsqxSrRtRzCsmbQgC52ZBk5vXgVEmgr8Uawmj1hmuuQ19qzgSu6uFAhb2oulps8DppKTBCeM5gvWQp20Qn06PTCxavyXilGk7L28JtD3fL9qq4-HNAQT6SJ-Zv0wMzWv3_3D56mq3m-ygTWDX0rhqRzmdWmX0KLH4SORGZmRrJgizZSzaEF05qsfh0iIaTSuJ288TALq2rgpf9Z8vWynWakL1lHgPoT49pV5RjfULN5oyLIMvoXgJtu37oPV5QGMnvtbRQ&tn=-R