Երբ հետամուտ չես լինում «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը», ապա ավելանում են նորածին դոդացումներ, ռոբոտացումներ և սերաժանտացումներ. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երբ շարունակաբար հետամուտ չես լինում «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը», ապա դոդացմանը, ռոբոտացմանը, սերաժանտացմանը ավելանում է նորածին դոդացումներ, ռոբոտացումներ և սերաժանտացումներ։

Երբ մեզ վրա էին հարձակվում ու շարունակում են հարձակումները, մտածում էիք, թե միայն մեր վրա են հարձակվում ( ու բացառությամբ մեկ երկու հոգու, լռում էիք, չտեսնելու էիք տալիս), ոչ, հարձակվում էին ժողովրդավարության, հեղափոխության վրա։

Ոչ պաշտոն, ոչ գովասանք ու խոսքեր էինք ակնկալում, ոչ էլ ակնկալում ենք, այլ միայն քայլեր արդեն որպես իշխանություն` համակարգային, արմատական, հետևողական փոփոխությունների տանող քայլեր` դոդացված, ռոբոտացված, սերժանտացված պետական կառավարման համակարգը արմատական փոփոխության տանող վճռական, համալիր քայլեր։

Եվ բոլոր առաջարկները, խոսքերը, հորդորներն ու քննադատությունը այդ նպատակն են հետապնդել, հետապնդում են և հետապնդելու են»։

Երբ շարունակաբար հետամուտ չես լինում "Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը", ապա դոդացմանը, ռոբոտացմանը,…

Gepostet von Artur Sakunts am Samstag, 6. Juni 2020