Human Rights Watch-ն անդրադարձել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումներին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է այսօր Բաքվի դատարանի կողմից շիրակցի հայ գերիների ապօրինի դատավճռին։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։

«Գերի ընկած զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Գոգիան։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու՝ պետական սահմանի անօրինական հատման ու զենքի անօրինական ձեռքբերման մեղադրանքներով ևս 13 շիրակցի ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման։

Աղբյուր՝ Factor.am