Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումները շատ չեն, բայց դեռ կան․ Տեսչական մարմին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուժեղացված ռեժիմով ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում են:

Այսօր թե մարզերի, թե մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են գրեթե անթերի իրավիճակ. Երևանում՝ միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ մարզերից էլ միայն երեքի մեկական սննդի շղթայի կազմակերպությունում է հայտնաբերվել միևնույն խախտումը. թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/698735434058431