Հայաստանից մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցում է 21 686-ով

Հայաստանից մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցում է 21 686-ով
Հայաստանից մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցում է 21 686-ով

Այս տարվա առաջին եռամսյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցում է 21 686-ով: 

Առաջին եռամսյակում Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնել է 186 493, ժամանել՝ 164 807 մարդ: Բացասական սալդոն կազմել է 21 686:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնած ուղևորների թիվն աճել է 21 218-ով:

Գյումրիի Շիրակ օդանավակայանով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 4832, ժամանել՝ 2897 մարդ: Այս մասին տեղեկացնում է lragir.am -ը:

© Medialab.am