Կարեն Անդրեասյանը կմեկնի արձակուրդ

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունիսի 3-8-ը լինելու է արձակուրդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է վարչապետի 609 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
18-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2022 թվականի հունիսի 3-8-ը ներառյալ», – ասված է որոշման մեջ:

Կարեն Անդրեասյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: