ԱԺ արտահերթ նիստ կկայանա

Ապրիլի 28-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. ԱԺ խորհուրդը հավանություն է տվել արտահերթ նիստ գումարելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը: Արտահերթի օրակարգում ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Քաղաքացիության մասին օրենքում և Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերն են:

Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծով, նկատենք, առաջարկվում է խստացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները: