ԱՄՆ կոնգրեսականները Արցախի Հանրապետության նախագահին նամակ են հղել՝ շնորհավորելով Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին նամակ են հղել  շնորհավորելով Արցախի ժողովրդին  Անկախության օրվա առթիվ:

«Մենք պարտավորվում ենք շարունակել մեր ջանքերը ՝ ուղղված մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և Արցախին անհրաժեշտության պահին աջակցելուն»,- ի մասնավորի ասված է նամակում: