ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը նախորդ շաբաթ և վերջին 20 օրվա ընթացքում շատ կարևոր գործ է կատարել. Մարուքյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը նախորդ շաբաթ և վերջին 20 օրվա ընթացքում շատ կարևոր գործ է կատարել։ Այդ մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երկուշաբթի առավոտյան արդեն իսկ պարզ կլինի` դեբատների մեջ կլինի՞ հայ ռազմագերիների հարցը, թե՞ ոչ։ Սակայն քաղաքական խմբերի մեջ կոնսենսուս կա, որ անպայման այդ խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա, ինչը դեռևս անցած նստաշրջանին մեր կատարած աշխատանքի արդյունքն է», -ընդգծել է նա: