Լաչինի միջացնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաուերը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի էջում կատարած գրառմամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը նկատել է՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։

«Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»-ընդգծել է Սամանթա Փաուերը: