Դժվար է պատկերացնել, որ Վարդան Սեդրակյանն է ԿԳԲ-ն

Դժվար է պատկերացնել, որ Վարդան Սեդրակյանն է ԿԳԲ-ն
Դժվար է պատկերացնել, որ Վարդան Սեդրակյանն է ԿԳԲ-ն

Երեկ իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական կյանքում զարգացան բավական անսպասելի ընթացքով: Ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու: Վարդան Սեդրակյանը երեկ կալանավորվել է՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում:

Վարդան Սեդրակյանի մասին այս գործի շրջանակներում սկսել էին խոսել այն բանից հետո, երբ կալանավորվեցին Հայրիկյանի վրա կրակողները կամ այսպես ասած` նրանք, ում կասկածում էին նման բանի համար: Ձերբակալվածները խոստովանել էին, որից հետո էլ պարզվեց, որ նրանք եղել են Վարդան Սեդրակյանի տունը վերանորոգողները: Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ մի օր իրեն էլ կձերբակալեն, ընտրություններից հետո: Եվ ահա էպոսագետ նախկին նախագահի թեկնածուն ձերբակալված է: Սակայն ակնհայտ է, որ Պարույր Հայրիկյանի գործը այսքանով ոչ թե մոտենում է ավարտին, այլ երևի թե նոր միայն մտնում է ամենաթեժ և հետաքրքրական զարգացումների փուլ: Խնդիրն այն է, որ այս փուլում զարգացումները կարող են և հրապարակային չլինել, այսինքն` սկսվեն կուլիսային գործընթացներ Հայրիկյանի մահափորձի պատմության վրա: Բոլոր դեպքերում, հետընտրական զարգացումներում տեղի են ունենում իսկապես հետաքրքրական իրադարձություններ: Նախընտրական շրջանում Պարույր Հայրիկյանի անսպասելի մահափորձը որոշակի շեղումներ առաջացրեց նախընտրական ընթացքից, ինչը թեկնածուներից մեկին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոը հետագայում պետք է երկրորդ տեղը զբաղեցներ, հիմք տվեց հայտարարելու, որ մահափորձը հարված էր իրեն, քանի որ իր ժողովրդականությունն աճում էր, իսկ մահափորձի արդյունքում հասարակական ուշադրությունը շեղվեց այդ ուղղությամբ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/06/211445/