Լավրովը և Բայրամովը շեշտել են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայում կայացած հանդիպման ընթացքում շեշտել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում, ներառյալ՝ «Կասպյան հնգյակի» և «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը», – գրված է հայտարարությունում։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում։