Փոքրիկների հետ աշխատող կենտրոններ են գործում բոլոր մարզերում․ տեսանյութ

Առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների վերականգնողական բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ գործակցում է հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց պատվիրակելով մի շարք գործառույթներ։

Այս տարի արդեն 2 տասնյակ նմանատիպ կառույցների տրամադրվել է ավելի քան 350 միլիոն դրամ՝ 3600 երեխայի աջակցելու նպատակով։

Խնամքը նման եղանակով կազմակերպելու առավելություններից է ծառայությունների ապակենտրոնացումը. այսօր փոքրիկներ հետ աշխատող կենտրոններ են գործում բոլոր մարզերում։