Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հետ։

Նախարարությունից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում նախարար Վ. Քերոբյանն ասել է, որ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում:

«Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել», -տեղեկացնում են նախարարությունից: